Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

22 Հուլիս, 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր ուժը կորցրած է ճանաչել  2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) մասին դիմումներ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումները:

ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։

Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր հայտարարելով 2021 թվականի օգոստոսի 2-ը՝ երկուշաբթի օր` ժամը 10.00:

ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2021թ․ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշման մեջ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության օրեր սահմանելով հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը: