Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

22 Հուլիս, 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր ուժը կորցրած է ճանաչել  2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) մասին դիմումներ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումները:

ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։

Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր հայտարարելով 2021 թվականի օգոստոսի 2-ը՝ երկուշաբթի օր` ժամը 10.00:

ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2021թ․ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշման մեջ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության օրեր սահմանելով հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը:

27 Հունիս, 2021

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

25 Հունիս, 2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում   33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․

 

«ԱՐԴԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

-9

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

0

«ՔԱՂԱՔԱՑԻԱ-ԿԱՆ ՊԱՅՄԱ-ՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

+654

«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

-3

ԱԶԱՏՈՒ-ԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

0

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ

+3

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

+1

ՀԱՄԱՀԱՅԿԱ-ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒ-ԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

0

ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

-2

ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

-1

«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

+1

«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

+2

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ

-12

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

+25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱ-ԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

-1

«5165 ԱԶԳԱ-ՅԻՆ ՊԱՀՊԱ-ՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ»  ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

+3

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈ-ԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

-2

«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱ-ՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»

+50

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

-2

ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

-21

ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ-ՑՈՒԹՅՈՒՆ

-1

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

+742

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱ-ՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱ-ՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

-60

«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒ-ԹՅՈՒՆ

+52

 

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: